«Բոլոնիան» չի ներկայացել Ա Սերիայի 20-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղին։
Պատճառն այն է, որ թիմը կարանտինի մեջ էր՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ «Ինտերը» ժամանել է մարզադաշտ։
Ամեն ինչ գնում է նրան, որ «Բոլոնիային» տեխնիկական պարտություն է սպառնում։
«Բոլոնիայում» կորոնավիրուսի բռնկման պատճառով տեղի առողջապահական մարմինները որոշել են կարանտինացնել վարակակիր ֆուտբոլսիտներին։ Բացի այդ, թիմի բոլոր անդամներին արգելվում է մասնակցել մարզական միջոցառումներին առնվազն մինչև հունվարի 9-ը: