Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ «Ալկոյանոյի» հետ հանդիպման արդյունքները:
«Կարծում եմ, որ հանդիպումը տարբերվում է նրանից, ինչին մենք սովոր ենք: Մենք պատրաստ էինք նրան, որ կլինեն բազմաթիվ օդային պայքարներ, ստանդարտներ և երկար փոխանցումներ: Մենք գոլ խփեցինք, պայքարեցինք և, որ ամենակարևորն է, ցուցադրեցինք այն խաղը, որն անհրաժեշտ էր հետագա պայքարը շարունակեու համար։
Մեր արձակուրդն ավարտվեց «Խետաֆեի» հետ հանդիպումից հետո [0:1]։ Նման խաղերում վարպետությունը մեծ դեր չի խաղում, քանի որ դաշտի վիճակը թույլ չի տալիս դրա լիարժեք դրսևորումը»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական էջը։
Արքայական ակումբը կարողացավ հյուրընկլավելիս առավելության հասնել 3:1 հաշվով և դուրս գալ գավաթի խաղարկության հաջորդ փուլ: