«Մանչեսթեր Սիթին» աշխատում է գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հեռանալու դեպքում հնարավոր սցենարների վրա։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «քաղաքաբնակները» իսպանացու իրավահաջորդին տեսնում են Պրեմիեր լիգայում աշխատող երկու մասնագետների մեջ։
Այդ թեկնածուներն են Միկել Արտետան Լոնդոնի «Արսենալից» և Պատրիկ Վիեյրան՝ «Քրիսթալ Փելասից»: Հիշեցնենք, որ ժամանակին իսպանացին եղել է Գվարդիոլայի մարզչական շտաբում, իսկ ֆրանսիացին գլխավորել է «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի թիմերից մեկը։
Գվարդիոլան ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է հեռանա «Մանչեսթեր Սիթիից» 2022-23 մրցաշրջանի ավարտից հետո: