Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գաբրիել Ագբոնլահորն ասել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը միշտ չէ, որ լավ է «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Դուք հավանաբար նկատել եք, թե ինչպես փոխվեց Ֆերնանդեշի խաղը Ռոնալդուի գալուց հետո: Մինչ Կրիշտիանուի գալը Ֆերնանդեշը թիմի առաջատարն էր։
Նախկինում Ֆերնանդեշն էր ավագի թևկապը կրում Հարի Մագուայրի բացակայության ժամանակ, իսկ այժմ նա նստում է պահեստայինների նստարանին։ Լարվածություն կա. եթե նայեք ամբողջ իրավիճակին, ապա Սուլշերը հասկանում է, որ սխալ է թույլ տվել Ռոնալդուին հրավիրելիս։
Այո, Ռոնալդուն գոլեր է խփում, բայց սրանք գոլեր են, որոնք իր դիրքում կխփեին և՛ Գրինվուդը, և՛ Ռեշֆորդը: Ես Ռոնալդուին կթողնեի հեռանալ ամռանը, իսկ Գրինվուդը, Սանչոն և Ռեշֆորդը միասին խաղան»,- Ագբոնլահորի խոսքերն է մեջբերում Football Inside-ը։