«Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը գոլի հեղինակ է դարձել «Տոտենհեմի» դեմ Լիգայի գավաթի կիսաեզրափակչում։
Հանդիպման 5-րդ րոպեին գերմանացին գրավեց մրցակցի դարպասը, սակայն խփած գոլը տոնելու ժամանակ կոտրել է մատը։ Չնայած դրան, Հավերցը շարունակել է խաղալ և փոխարինվել է միայն ընդմիջմանը: