Վրացի մարզիչ Շոթա Արվելաձեն ասել է, որ իր համար հետաքրքիր կլինի աշխատել «Կրասնոդարի» հետ։
Հիշեցնենք, որ այս պահին «ցլերը» առանց մարզիչ են մնացել՝ բելառուս մասնագետ Վիկտոր Գոնչարենկոյի պաշտոնանկությունից հետո։
«Ինձ համար հետաքրքիր կլիներ աշխատել նման թիմի հետ, «Կրասնոդարը» լավ ակումբ է։ Ավելի վաղ ես արդեն առաջարկ էի ստացել, բայց այս պահին առաջարկ դեռ չկալ»,- Արվելաձեի խոսքերն է մեջբերում РБК-Спорт-ը։
Արվելաձեի վերջին աշխատավայրը եղել է «Պախտակորը», որի հետ նա երկու անգամ հաղթել է Ուզբեկստանի առաջնությունը և երկու անգամ՝ երկրի գավաթը։