Մեծ Բրիտանիան և Իռլանդիան հետաքրքրված են 2028 թվականի Եվրոպայի առաջնությունն ընդունելու հարցում, և դրա համար նրանք պատրաստ են հրաժարվել 2030 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտից, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ երկրները լուրջ մրցակցություն են ակնկալում աշխարհի առաջնությունն անցկացնել ցանկացող այլ երկրների կողմից, մասնավորապես՝ Իսպանիայից ու Պորտուգալիայից։
Բացի այդ, առաջնահերթությունը կարող է տրվել Հարավային Ամերիկայի երկրներին, որոնք կնշեն Ուրուգվայում կայացած Աշխարհի առաջին գավաթի 100-ամյակը։
2030 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու առաջարկները պետք է ներկայացվեն ՖԻՖԱ-ի խորհրդին՝ մինչև մարտի 31-ին կայանալիք կազմակերպության կոնգրեսի հանդիպումը: