«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտան հրաժարվել է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:
Le Parisien-ի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը 26-ամյա պաշտպանին առաջարկություն է արել, սակայն մերժում է ստացել: Ումտիտին «Բարսելոնային» համարում է աշխարհում լավագույն ակումբը և հույս ունի վերադարձնել տեղը մեկնարկային կազմում:
Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Բարսելոնան էլ պատրաստ էր 20 մլն եվրոյի դիմաց հրաժարվել խաղացողից:
Լա լիգայի այս մրցաշրջանում Ումտիտին մասնակցել է 6 հանդիպման: