«Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսը կատալոնական ակումբ տեղափոխվելուց հետո կիսվել է տպավորություններով.
«Ես փոքր երեխայի պես ոգևորված եմ: Մի քանի ֆուտբոլիստի հետ ծանոթ եմ հավաքականից, նրանք ինձ շատ լավ ընդունեցին: Ես շատ երջանիկ եմ: «Մալյորկայի» նկատմամբ երեկվա հաղթանակը շատ կարևոր էր մեր նպատակներին հասնելու տեսանկյունից: «Բարսան» աշխարհի լավագույն ակումբն է, որը միշտ պայքարում է բոլոր տիտղոսների համար: Թիմը շարունակում է աճել: Մենք շատ երիտասարդ կազմ ունեք, որը սովորում է հասնել մեծ հաջողությունների:
Ես երազում էի ծաղալ «Բարսայի» կազմում և այդ երազանքս իրականացավ: Իտալիայի հավաքականի դեմ լավ խաղ անցկացրի և «Բարսայի» մարզական տնօրեն Ալեմանին զանգահարեց իմ մենեջերին՝ ասելու, որ «Բարսան» հետաքրքրված է ինձնով: Գործակալիս ասացի, որ ցանկանում եմ տեղափոխվել:
«Սիթին» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, բայց ես ամբիցիոզ եմ ու ցանկացա տեղափոխվել «Բարսելոնա», որպեսզի թիմին օգնեմ վերադառնալ արժանի տեղը: Այստեղ շատ համախմբված կոլեկտիվ է:
Վճռորոշ պահը մարզչի համակրանքն է, քանի որ նա է այստեղ գլխավորը: Ես և Չավին գիտենք, թե ինչ է «Բարսայի» ԴՆԹ-ն: Գվարդիոլայի և Լուիս Էնրիկեի հետ աշխատանքը նպաստեցին իմ տրանսֆերին»,- Տորեսի խոսքերն է փոխանցում Marca-ն:
























































