«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին հաստատել է, որ ակումը խնդիրներ ունի թիմի թանկարժեք նորեկ, 21-ամյա իսպանացի կիսապաշտպան Ֆերան Տորեսին գրանցելու հարցում, ով կատալոնական ակումբ է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Սիթիից»:
«Ֆերան Տորեսը հիմա չի կարող գրանցվել, բայց մենք հույս ունենք լուծել այս խնդիրը, երբ նա միանա ակումբին: Դեմիրի վաճառքը կարող է օգնել, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Եկեք տեսնենք նաև՝ ինչ կլինի Լյուկ դե Յոնգի հետ»,- Ալեմանիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերում:
Հիշեցնենք՝ ԶԼՄ-ների հաղորդմամբ, «Բարսելոնան» Տորեսի համար 55 մլն եվրո է վճարել և ևս 10 մլն եվրո՝ որպես բոնուս:
























































