«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակը Լա Լիգայում (1:0).
«Սրանք ոսկե երեք միավորներ են: Սա թիմի, մի խումբ խաղացողների, ընտանիքի հաղթանակ է։ Ես ասացի, որ հանդիպումը պետք է հետաձգվի, քանի որ տեսա, թե ինչ դժվարություններ ունենք, բայց ես շատ հպարտ եմ թիմով։
Տեր Շտեգենը փրկեց մեզ, նա շատ պահանջկոտ է իր նկատմամբ։ Ես ուրախ եմ ողջ թիմի, Մարկ-Անդրեի և հատկապես Լյուկ դե Յոնգի համար։ Նա պրոֆեսիոնալ է՝ աշխատանքում, մարզվելիս։ Այս երեք միավորը մեզ կօգնեն սկսել պայքարը աղյուսակի վերևում գտնվող տեղերի համար։ Տպավորիչ է, որ այս իրավիճակում երեք միավոր վաստակեցինք:
Հաղթանակը մեզ մոտեցնում է մեր առաջին նպատակին՝ Չեմպիոնների լիգայի ուղեգրին։ Թիմում 17 կորուստները հաշվի առնելով՝ սա պատմական հաղթանակ է։
Շատ ուրախ եմ, երբ տեսնում եմ թիմային աշխատանք, հաղթանակը ոսկի արժե։ «Բարսելոնան» պետք է շարունակի հավատալ և աշխատել, քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք», — կատալոնացի մարզչի խոսքերն է հաղորդում El Chiringuito TV -ն:
























































