«Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Ալվեշի ու Ժորդի Ալբայի կորոնավիրուսի թեստերը բացասական պատասխան են տվել. նրանք արդեն կարող են վերադառնալ թիմի հետ մարզումներին, հայտնում է կատալոնական ակումբի՝ Թվիթերի պաշտոնական էջը:
Ֆուտբոլիստների վարակման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 28-ին, դրանից ի վեր Ալբան և Ալվեշն ինքնամեկուսացել էին:
Հունվարի 2-ին «Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Մալյորկային»: Թիմ 19 խաղից հետո վաստակեց 31 միավոր և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատարը «Ռեալն» է՝ 46 միավորով:
























































