Լա Լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկան» հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Հանդիպումն ավարտվեց կատալոնական թիմի հաղթանակով՝ նվազագույն՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլը գրանցվեց առաջին խաղակեսի վերջնամասում։ 44-րդ րոպեին հարձակվող Լյուկ դե Յոնգը գոլի հեղինակ է դարձել Օսկար Մինգեսայի գոլային փոխանցումից հետո։
«Բարսելոնան» 19 խաղից հետո ունի 31 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Մալյորկան» (20) 15-րդ տեղում է։
























































