Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Կրուզեյրոյի» և «Ռեալ Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդուի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։
Ռոնալդոն թեթև ախտանշաններ ունի, բայց իրեն լավ է զգում։ Նա ինքնամեկուսացման մեջ է։
Հիվանդության պատճառով 45-ամյա բրազիլացին ստիպված կլինի բաց թողնել «Կրուզեյրոյի» հիմնադրման 101-ամյակը նշելու միջոցառումները։