«Ռոմայի» երկու ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով. վարակված խաղացողների անունները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ երկուսն էլ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։
«Ակումբը կարող է հաստատել, որ վերջին թեստավորման արդյունքում հիմնական կազմի երկու խաղացողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Անմիջապես տեղեկացվել են համապատասխան առողջապահական մարմինները։
Պատվաստված ֆուտբոլիստներն իրենց լավ են զգում։ Նրանք ուղարկվել են ինքնամեկուսացման»,- ասվում է «Ռոմայի» պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռոման» 19 խաղում վաստակել է 32 միավոր և 2021/2022 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։