«Ռոման» ցանկանում է ուժեղացնել կազմը «Մարսելի» պաշտպան Բուբակար Կամարայով, հայտնում է Todofichajes-ը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։ Հավանական է, որ ֆրանսիական ակումբը կցանկանա ձմռանը վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի ամռանը անվճար բաց չթողնի նրան:
Պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։