«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն:
Կոտ դ’Իվուարի հավաքականի 24-ամյա խաղացողը բուժզննում է անցել Բերգամոյում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հայտնի է դարձել նաև, որ Բոգայի տրանսֆերը «Ատալանտային» կարժենա 22 միլիոն եվրո։
Ավելի վաղ աֆրիկացի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էր նաև Դոնեցկի «Շախտյորը»։
























































