Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արձագանքել է իր գործընկեր Չավիի խոսքերին:
Ավելի վաղ «Բարսելոնայի» մարզիչը քննադատել էր Լա Լիգային՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով «Մալյորկայի» հետ հանդիպումը հետաձգելու մերժման համար։
«Դա բարդ հարց է։ Ես հարգում եմ յուրաքանչյուր մարդու կարծիքը, քանի որ յուրաքանչյուրն ունի դրա իրավունքը։ Համաճարակը ազդել է շատ թիմերի վրա, այդ թվում՝ մեզ, երբ խաղում էինք «Աթլետիկի» հետ: Բայց կան արձանագրություններ։ Մենք կարող ենք մեր կարծիքը հայտնել, բայց պետք է հարգել արձանագրությունները։
Նախքան հանդիպումները հետաձգելու որոշում կայացնելը, պետք է փոխել արձանագրությունները: Մենք արդեն ընդմիջում ունեինք, և մի քանի ամիս հանդիպումներ չէինք անցկացնում։ Համաճարակը վերահսկելի է, և մենք պետք է շարունակենք խաղալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
























































