«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության «Մալյորկայի» դեմ խաղից առաջ բողոքել է թիմում տիրող կադրային իրավիճակից.
«Թիմը ծայրահեղ իրավիճակում է. չենք կարող հույս դնել 17-18 խաղացողների վրա։ Ումտիտիի թեստը բացասական է եղել կորոնավիրուսի համար։ Բացի այդ, ունենք երկու որակազրկված ֆուտբոլիստ, ևս վեց խաղացողներ վնասվածքներ ունեն։
Տվյալ դեպքում մրցաշարն արդեն կարելի է անազնիվ համարել, քանի որ դա արդեն եղել է «Սևիլիայի» հետ խաղում, երբ հարավամերիկացի չորս խաղացողներ չկարողացան ժամանակին ժամանել։ Կանոնները խիստ են. բայց, միևնույն ժամանակ մենք այլ ելք չունենք՝ պետք է խաղալ այն ֆուտբոլիստներով, ովքեր կան:
Մալյորկայում իրավիճակը մոտավորապես նույնն է, բայց մի փոքր ավելի հեշտ: «Բարսա»-«Ռեալ» բասկետբոլային հանդիպումը ևս չի կայանա։ Վաղը խաղ անցկացնելու իմաստ չկա. իրավիճակը քաոսային է թվում, բայց մենք դեռ կձգտենք երեք միավոր վաստակել»,- մեջբերում է Չավիին Sport.es-ը։
Հիշեցնենք, որ վաղը, Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, կատալոնական ակումբը կհյուրընկալվի «Մալյորկային»։