«Այաքսը» հայտարարել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բրայան Բրոբիին մինչև այս մրցաշրջանի ավարտը վարձակալելու մասին։
19-ամյա ֆուտբոլիստը ավարտել է Ամստերդամյան ակումբի ակադեմիան, որը նա լքել է անցյալ ամառ։ Լայպցիգում Բրոբին բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ։
Welcome back, Brian 🏡
— AFC Ajax (@AFCAjax) December 31, 2021