Թուրինի «Յուվենտոուսի» ղեկավարությունը վաճառքի է հանել պաշտպան Ալեքս Սանդրոյի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, իտալական ակումբը ցանկանում է բրազիլացու տրա սֆերի վաճառքից ստանալ 15 միլիոն եվրո։
Սանդրոյի և «ծեր սինյորայի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Սանդրոն մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։