Մոսկվայի «Սպարտակը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
Ինչպես տեղեկացնում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը, «Սպարտակ» է տեղափոխվել 21-ամյա պաշտպան Լեոն Կլասենը։ Պաշտպանի վերջին ակումբն էր ավստրիական «Տիրոլը»։
ֆուտբոլիստն ունի Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիություն, մինչ այժմ հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականների կազմում՝ հասցնելով մեկ խաղ անցկացնել նաև երիտասարդական ընտրանու կազմում։

























































