«Միլանը» նպատակ ունի ձեռք բերել «Չելսիի» խաղացող Հաքիմ Զիեշին։ Այս մասին տեղեկացնում է TodoFichajes-ը։
«Ռոսսոներիները» մարոկանցի ֆուտբոլիստին համարում են ձմեռային տրասնֆերային պատուհանի իրենց գլխավոր նպատակը։ Խաղացողի գործող պայմանագիրը լոնդոնցիների հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։
«Միլանը» ֆուտբոլիստին կարող է վարձակալել պարտադիր գնման իրավունքով 25-30 մլն եվրոյով։