«Բարսելոնան» լրջորեն մտածում է «Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտին ձեռք բերելու մասին:
La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ Դե Լիխտը «Բարսելոնայի» գլխավոր նպատակներից մեկն է, առաջնային է միայն կենտրոնական հարձակվողի ձեռքբերումը: Ֆուտբոլիստը վստահաբար չի փոխի ակումբը ձմռանը:
Կատալոնական ակումբը նպատակ ունի ձեռք բերել Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստին: Դե Լիխտի՝ «Յուվենտուսի» հետ պայմանագրով 125 մլն եվրո հրաժարագին է սահմանված, բայց «Բարսելոնան» համաձայն է նաև այդ գումարին:
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա պաշտպանը «Յուվենտուսի» կազմում 20 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում և դարձել է 1 գոլի հեղինակ: