«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի թեստի պատասխանը դրական է եղել։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ մարզիչը չի կարողանա ներկա գտնվել հունվարի 1-ին կայանալիք Անգլիայի Պրեմիեր լիգայի (Պրեմիեր լիգա) «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը:
ԱՊԼ 20-րդ տուրից հետո լոնդոնյան թիմը 35 միավորով 4–րդն է։