Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին՝ որպես Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի պոտենցիալ այլընտրանք։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Հոլանդը մադրիդյան ակումբի ամառային տրանսֆերային գլխավոր նպատակներից է, սակայն ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են մի քանի թոփ–ակումբներ հետաքրքրվել:
Հաղորդվում է, որ եթե մադրիդցիները չկարողանան պայմանագիր կնքել Հոլանդիի հետ, ապա ուշադրություն կդարձնեն Վլահովիչի վրա։