ՊՍԺ-ի բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն խոսել է փարիզյան ակումբի մասին:
«Աշխարհի բոլոր խաղացողները ցանկանում են խաղալ ՊՍԺ-ում: Աշխարհի լավագույնները ՊՍԺ-ում են: Այսպիսով, սա աշխարհի լավագույն ակումբն է: Կարծում եմ, Մբապեն երկար ժամանակ կմնա այստեղ:
Այսօր ՊՍԺ-ն համաշխարհային բրենդ է: Մբապեի կարիերայի համար հիանալի կլիներ հաղթել Չեմպիոնների լիգան, նա այսքան երիտասարդ է և արդեն հասել է այդքան բանի։ Կարծում եմ՝ նրան չի բավականացնում միայն Չեմպիոնների լիգայի գավաթը։ Հիանալի կլիներ, եթե նա հաղթեր գավաթը ՊՍԺ-ի հետ:
Այստեղ բոլորը պատկերացնում են, որ իրենք հնարավորություն ունեն հաղթելու Չեմպիոնների լիգան, քանի որ ունեն համապատասխան խաղացողներ»,- ասել է Ռոնալդինյոն ՊՍԺ-ի YouTube-յան ալիքում։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը փարիզյան ակումբում է հանդես եկել 2001-2003 թվականներին: