Կիսապաշտպան Էմրե Ջանը մեկնաբանել է վարձակալության հիմունքներով «Յուվենտուսից» Դորտմունդի «Բորուսիա» իր տեղափոխությունը.
«Կարծում եմ՝ «Բորուսիան» մեծ պոտենցիալ ունի ու կարող է ինչ-որ բան հաղթել: Վստահ եմ՝ կարող եմ օգնել թիմին անել դա:
Կցանկանամ երկար մնալ այստեղ: Ինձ միշտ դուր է եկել այս ակումբն ու ես անհամբերությամբ եմ սպասում խաղալու այն երկրպագուների առջև, ովքեր «Բորուսիան» հայտնի են դարձրել ամբողջ աշխարհում»,- Ջանի խոսքերն է փոխանցում գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ գործարքի արժեքը կազմել է 1 միլիոն եվրո: Գերմանական ակումբը 25 միլիոն եվրոյով իրավունք կունենա գնել թուրք ֆուտբոլիստի տրանսֆերը:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ջանը 8 հանդիպման է մասնակցել: