Ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմը խոսել է Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակչից ունեցած սպասելիքների մասին, որում կխաղա սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
«Ես փորձում եմ համբերատար լինել: Սա պարզապես անհավանական է: Ես երկու անգամ անընդմեջ դուրս եմ եկել «Ռոլան Գարոսի» եզրափակիչ ու երկու անգամ էլ մրցել եմ Ռաֆա Նադալի հետ, որը նախ 10-րդ, ապա 11-րդ անգամ հաղթեց այդ մրցաշարում:
Իսկ հիմա ես պետք է մրցեմ Նովակի հետ: Նա Ավստրալիայի արքան է, այստեղ 7 տիտղոս է նվաճել՝ ավելի շատ քան որևէ մեկը: Այնպես որ ինձ միշտ հանդիպում են արքաները:
Կանեմ ամեն բան, որպեսզի հաղթեմ: Պետք է վերականգնվեմ: Անհամբերությամբ եմ սպասում եզրափակչին»,- ասել է Տիմը:
Australian Open-ի եզրափակիչը կկայանա փետրվարի 2-ին: