ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին Թիերի Անրիի հետ կապված դրվագ է հիշել՝ «Բարսելոնայում» անցկացրած տարիներին։
«Առաջին օրը՝ երբ Անրին մտավ հանդերձարան, վախենում էի նայել նրա աչքերի մեջ։ Ես գիտեի, թե ինչպիսի փառահեղ կարիերա է ունեցել Անգլիայում, և հանկարծ երկուսով հայտնվում ենք միևնույն հանդերձարանում»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում L’Equipe-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին և Անրին կատալոնական ակումբում թիմակիցներ են եղել 2007-2010 թվականներին։
























































