«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալը» և ՊՍԺ-ն։
Ըստ աղբյուրի՝ «ծեր սինյորայի» ղեկավարությունը ցանկանում է բրազիլացուն այլ թիմ ուղարկել վարձակալական հիմունքներով, որպեսզի վերջինս ավելի շատ խաղային պրակտիկա ունենա։
25-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Արթուրի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։