«Տորինոյի» առաջատար Անդրեա Բելոտտին առաջիկա ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է TuttoMercato-ն, հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է փոխել ակումբը և պատրաստ է հունվարին սկսել բանակցությունները։
Ընթացիկ մրցաշրջանում Բելոտտին անցկացրել է 10 հանդիպում և խփել 2 գոլ։ 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Հարձակվողի և «Տորինոյի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։