«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը ձմռանը կարող է հեռանալ լոնդոնյան թիմից, հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը պատրաստ է վաճառել խաղացողին, ով կարգապահության խախտման պատճառով զրկվել է ավագի թեւկապից։
Նախկինում ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Յուվենտուսը»։