Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնվել է Բրազիլիայի «Կորինտիանսի» հետաքրքրության կենտրնում ։ Ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր առաջարկել։ Այս մասին հաղորդում է mundodeportivo.com–ը։
34-ամյա ֆուտբոլիստի մյուս հավակնորդներ թիմերը MLS-ից են, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, ցանկանում է որքան հնարավոր է երկար շարունակել խաղալ բարձր մակարդակով։
Ավելի վաղ Սուարեսը հայտնել էր, որ ուրախ կլինի նոր պայմանագիր կնքել «Ատլետիկոյի» հետ, սակայն վերջնական որոշումը կախված կլինի ակումբի ղեկավարությունից և թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեից։
Սուարեսը «Ատլետիկո» է տեղափոխվել անցած սեպտեմբերին «Բարսելոնայից»: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։