Այսօր ՝ հունվարի 31-ին, տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի «Ռեալ Սոսյեդադը», իսկ «Բարսելոնան» կհանդիպի «Ատլետիկին»:
Մրցաշարի այս փուլի հանդիպումները կանցկացվեն փետրվարի 4-ից 6-ը:
Իսպանիայի գավաթ: 1/4 եզրափակչի վիճակահանություն.
Ռեալ Մադրիդ — Ռեալ Սոսյեդադ
Ատլետիկ — Բարսելոնա
Գրանադա — Վալենսիա
Միրանդես — Վիլյառեալ