Մադրիդի «Ռեալը» հետաձգել է մարզումները՝ կորոնավիրուսի լրացուցիչ թեստավորում անցկացնելու համար, հայտնում է AS-ը՝ հղում անելով Cope-ին։
Լուկա Մոդրիչի և Մարսելոյի դեպքերը անհանգստություն են առաջացրել թիմի բժիշկների և ղեկավար կազմի մոտ:
Նախօրեին հաղորդվել էր, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և թիմի պաշտպան Մարսելոյի կորոնավիրուսի թեստերը դրական են եղել։ Խաղացողները, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն ինքնամեկուսացման մեջ մնալ: Մադրիդի «Ռեալը» չի նշում, թե որքան ժամանակ են նրանք բաց թողնելու։
Արքայակն ակումբն իր առաջիկա հանդիպումն անկացնելու է կիրակի օրը` Վարազդատ Հարոյանի «Կադիսի» դեմ: