Այսօր կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը, որը տեղի կունենա Նիոնում, Երևանի ժամանակով 21։00-ին։
16 հավաքական բաժանվել է 4 զամբյուղների․ Հայաստանի հավաքականը վերջին՝ 4-րդ զամբյուղում է, և որպես մրցակից մեր հավաքականի հետ միևնույն խմբում չեն կարող ընդգրկվել Սլովենիայի, Մոնտենեգրոյի և Ալբանիայի հավաքականների հետ։ Վիճակահանության արդյունքներով կձևավորվեն 4 խմբեր, որում ընդգրկված կլինեն յուրաքանչյուր զամբյուղից մեկական թիմ։
B լիգայում Հայաստանի ազգային հավաքականի հավանական մրցակիցները.