«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին կարող է գլխավորել «Էվերթոնը»։ Այս տարբերակը դիտարկում է լիվերպուլկան ակումբի ղեկավարությունը։
Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ անցկացրած վերջին տասը խաղերում «Էվերթոնը» միայն մեկ հաղթանակ է տարել, յոթ անգամ պարտվել է և երկու անգամ ոչ-ոքի խաղացել: 18 միավորով թիմը Պրեմիեր լիգայի 14-րդ տեղում է։
Ըստ ԶԼՄ-ների՝ «Էվերթոնը» ոչ պաշտոնական պայմանավորվածություն ունի Ռունիի հետ այն դեպքում, եթե Բենիտեսը չկարողանա շտկել իրավիճակը:
Ուեյն Ռունին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Էվերթոնի» կազմում։ Հարձակվողը թիմի կազմում անցկացրել է 117 հանդիպում և դարձել 28 գոլի հեղինակ։