«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 17-րդ տուրի «Սպեցիայի» դեմ հանդիպման ժամանակ (2:0) տեղի ունեցած միջադեպը։
Հիշեցնենք, որ հանդիպման 30-րդ րոպեին երկրպագուներից մեկը վատացել էր․ 30-ամյա երկրպագուն սրտի անբավարարություն ուներ։
Նրան վերակենդանացրել են դեֆիբրիլյատորի շնորհիվ, իսկ ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց։
«Ես այդ մասին իմացա միայն հանդիպման վերջում։ Եթե նա ինձ ասի իր հասցեն, ես նրան կուղարկեմ իմ բաճկոնը: Թող հաջորդ անգամ, երբ նա գա մարզադաշտ նման ցուրտ եղանակին, իմ բաճկոնը նրա հետ լինի»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։