Լիպեցկի «Մետալուրգի» գլխավոր մարզիչ Սերգեյ Մաշնինը խոսել է ակումբի հայ կիսապաշտպան Արթուր Առուստամյանի մասին։
«Եթե Արթուրը հրավեր ստանա ավելի բարձրակարգ ակումբից, մենք որևէ կերպով չենք խոչընդոտի։ Տա Աստված, որ Արթուրը տեղափոխվի ավելի ուժեղ ակումբ և լավ հանդես գա։ Առուստամյանը «Ֆակելից» մեր ակումբ տեղափոխվեց բավականին երիտասարդ տարիքում։
Չեմ ցանկանում ճառեր ասել նրա մասին, նա դեռ շատ աշխատելու տեղ ունի։ Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ այս երեք տարիների ընթացքում ֆուտբոլիստը բավականին մեծ աճ է գրանցել։ Նախորդ մրցաշրջանում Արթուրը 8-10 հանդիպում անցկացրեց հենակետային դիրքում, իսկ մի շարք խաղերում հանդես եկավ ենթահարձակվողի դիրքում։
Երբ խաղացողն առանց լուրջ սխալների կարողանում է հանդես գալ մի քնաի դիրքերում, դա կրկնակի գովելի է։ Ամենակարևորն այն է, որ Առուստամյանը մեծ ցանկություն ունի և նպատակասլաց է»,- այս մասին նշել է «Մետալուրգի» գլխավոր մարզիչը։
24-ամյա Առուստամյանը ֆուտբոլի ազգային լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 300 հազար եվրո։
























































