«Բետիսը» «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղի (4-0) ընդմիջմանը բարեգործական ակցիա է իրականացրել։
Առաջին կեսից հետո «Բետիսի» երկրպագուները փափուկ խաղալիքներ են նետել դաշտ։ Արդյունքում ակումբը 19 հազար խաղալիք է հավաքել, որոնք կուղարկվեն մի քանի բարեգործական կազմակերպության։
Նման ակցիա «Բետիսն» անցկացնում է երրորդ անգամ։ Նախորդ անգամ ակումբը երեխաների համար 16 ու 17,5 հազար խաղալիք էր հավաքել։
























































