«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հաղորդում է El Nacional-ը։
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի «Բավարիան»։ Նշենք, որ դարպասապահը գնահատվում է 55 մլն եվրո։ Եթե ակումբներին հաջողվի համաձայնության գալ, ապա տեր Շտեգենը կարիերան կշարունակի իր հայրենիքում։
Նշենք, որ հիմա մյունխենցիների հիմնական դարպասապահը Մանուել Նոյերն է, բայց նա տեր Շտեգենից 6 տարով մեծ է։
























































