Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Լիլ»-ի պաշտպան Սվեն Բոտմանը հայտնվել է «Միլանի» դիտակետում:
Հաղորդվում է, որ ակումբը դիտարկում է 21-ամյա ֆուտբոլիստին որպես հունվար ամսվա իր գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը:
Նշենք, որ Բոտմանի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը, իսկ հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
Ամենայն հավանականությամբ, ֆրանսիական ակումբն իր խաղացողի համար կպահանջի մոտ 30 միլիոն, Սվենի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռոման» և «Նյուքասլը»: