«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը դժվար թե շուտով հեռանա կատալոնական ակումբից։
Հոլանդացի ֆուտբոլիստի ապագան կատալոնական ակումբում մեկնաբանել է նրա հայրը՝ Յոն դե Յոնգը։
«Բավարիա», թե՞ «Մանչեսթեր Յունայթեդ». ես գիտեմ, որ Բարսային փող է պետք, և լավ առաջարկը կարող է համոզել նրանց, բայց ես չեմ կարծում, որ Ֆրենկին պատրաստվում է հեռանալ: Այնուամենայնիվ, Եվրոպայի լավագույն ակումբներից հինգը հետաքրքրված են նրա ծառայություններով»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում դե Յոնգը «Բարսայի» կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։
























































