«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե ինքը «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է։
«Բարսելոնան աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, և ես հպարտ եմ, որ նրանք հետաքրքրված են ինձնով։
Իհարկե, ես ինձ տեսնում եմ «Բարսայում» խաղալիս: Սա մեծ ակումբ է, որը միշտ խաղում է Չեմպիոնների լիգայում»,- մեջբերում է ֆուտբոլիստին Bild-ը։
Ադեյեմին այս մրցաշրջանում մասնակցել է Ավստրիայի առաջնության 17 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի հեղինակ։