«Globe Soccer Awards»-ը հրապարակել է «Տարվա լավագույն խաղացող» մրցանակի եզրափակիչ փուլի հավակնորդներին:
Մրցանակի հավակնորդների թվում են Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Կարիմ Բենզեման («Ռեալ»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսսին (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։
Մրցանակը կհանձնվի դեկտեմբերի 27-ին՝ Դուբայում կայանալիք արարողության ժամանակ։
Ռոնալդուն ռեկորդային՝ վեց անգամ ճանաչվել է Globe Soccer Awards-ի տարվա լավագույն խաղացող։
























































