Ա Սերիայի 17-րդ տուրում «Ռոման» 2-0 հաշվով հաղթեց «Սպեցիային»։
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը՝ խաղի 30-րդ րոպեին երկրպագուներից մեկն իրեն սկսել է վատ զգալ․ 30-ամյա երկրպագուի մոտ սրտի կանգ է եղել։ Նրան վերակենդանացրել են դեֆիբրիլյատորի շնորհիվ, իսկ ավելի ուշ տեղափոխել հիվանդանոց։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ռուբինի» դեմ խաղի ժամանակ մահացել էր «Կռիլյա Սովետովի» երկրպագուն։
























































