«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 17-րդ տուրի «Սպեցիայի» նկատմամբ տարած հաղթանակը (2-0).
«Ինձ դուր եկավ, որ մենք երկու գոլերն էլ խփեցինք անկյունայիններից հետո, քանի որ երեկ մենք հենց դրանք էինք կատարելագործում մարզումների ժամանակ։
Ես գոհ եմ արդյունքից, բայց ոչ խաղից: Չի կարելի ասել, որ հանդիպումը դժվար ստացվեց մեզ համար, բայց մենք չափից դուրս շատ հեշտ գնդակներ տվեցինք մրցակցին։
Ինձ դուր եկավ Իբանեսի նվիրվածությունը, ով մնաց խաղադաշտում նույնիսկ այն ժամանակ, երբ որոշակի անհարմարություն էր զգում»,- ասել է Մոուրինյուն DAZN-ին տված հարցազրույցում:
17 տուրից հետո «Ռոման» 28 միավորով Ա Սերիայի աղյուսակի 6-րդ տեղում է, «Սպեցիան»՝ 17-րդը (12 միավոր):