Ռուս ռեփեր և պրոդյուսեր, Ռոստովի СКА ակումբի սեփականատեր Վասիլի Վակուլենկոն (Բաստա) իր կարծիքն է հայտնել ռուսական ֆուտբոլում անհրաժեշտ փոփոխությունների մասին։
«Ամենակարևորը 100%-ով լեգիոներների լիմիտից հրաժարվելն է։
Մեզ այնպիսի մրցակցություն է պետք, որ մեր ֆուտբոլիստները ուղղակի գոռան, խելագարվեն, ոտքերով դոփեն, զայրանան ու պայքարեն բարձրագույն լիգայի ակումբներում ֆուտբոլ խաղալու հնարավորության համար։
Եթե ակումբների համար հանեինք բարդույթները, այս բարդ պայմանական պայմանները, շատ հետաքրքիր կլիներ, իմ կարծիքով։ Դժվար կլինի, նույնիսկ եթե առաջին փուլում դա լինի գժանոցի պես, բայց կարծում եմ, որ հիմա մեր ֆուտբոլը, միևնույն է, այնքան էլ լավ վիճակում չէ»,- ասել է Բաստան Թինա Կանդելակիի հետ հարցազրույցում։
























































