VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին շրջանի հինգերորդ խաղում «Արցախ»-ը տոնեց իր առաջին հաղթանակը՝ 70-51 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենաը դեկտեմբերի 14-ին. ժամը՝ 12:00-ին «Գյումրի»-ն կընդունի «Արցախ»-ին: